Մեր մասին
2015
Ուսման հուսալի համակարգի կազմում և արդյունավետ մեկնարկ
2015
Փոքր թիմով, սակայն մեծ էնտուզիազմով ստանձնեցինք առաքելություն՝ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացնելու նպատակով որակյալ մասնագետներ կրթել։ Մշակեցինք ծրագրավորում դասավանդելու արդյունավետ եղանակներ և մեկնարկեցինք մեր առաջին փոքր խմբերը։
2019
Վստահության ձևավորում և տասնյակ հաջողության պատմություններ
2019
Ձեռք բերելով շատերի վստահությունն ու ունենալով արդեն մի քանի տասնյակ հաջողության պատմություններ՝ բարձր պահանջարկ սկսեցին վայելել մեր դասընթացները, այդպիսով տեղափոխվեցինք ավելի ընդարձակ լսարաններով գրասենյակ։
2020
Շարունակաբար համագործակցություններ ոլորտի լավագույն մասնագետների հետ
2020
Հիմնվելով առկա պահանջարկի վրա՝ ընդլայնեցինք դասընթացների ցանկը, մեծացրինք համագործակցությունների շրջանակը և արդեն ունեինք 30-ից ավել փորձառու դասընթացավարներ՝ առաջատար ՏՏ ընկերություններից։ Գործարկեցինք մեր թվով երկրորդ՝ ուսանողների կողմից մշակված կայքը։
2021
Ընդլայնում՝ առաջարկելով նոր հնարավորություններ՝ համապատասխան ոլորտի տենդենցներին
2021
Գրանցեցինք արդեն հազարի շեմը՝ ՏՏ շուկայում իրենց տեղը գտած ուսանողների քանակով։ Թարմացրինք դասընթացների ծրագրերը՝ կիրառելով միջազգային մոտեցումներ ու օգտվելով ոլորտի վերջին արդիականություններից։
2022
Նորագույն կրթական ձևաչափի կիրառում ուսումնական գործընթացում
2022
Ստանալով հայտեր մի շարք կազմակերպություններից՝ մեկնարկեցինք վերապատրաստման նոր ծրագրեր՝ համագործակցելով առաջատար մասնագետների հետ։ Գործարկեցինք մեր նոր կայք՝ կրկին մշակված մեր լավագույն ուսանողների կողմից։ Շարունակելի…